20/09/2014 13:00
«Աշխարհի առաջնության» 5 մեդալ` հրաձգությունից
Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում էր հրաձգութան «Աշխարհի 51-րդ առաջնությունը», որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում, որտեղ բացի մեդալներից ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում էին նաև 2016թ. օլիմպիական խաղերին մասնակցելու 64 ուղեգրի համար:
Մասնակից հայ հրաձիգներից 7-ը, չնայած մասնակցում են երիտասարդական տարիքային խմբում, սակայն պատանիներ են: «Աշխարհի առաջնությունը» հրաձգության առաջին մրցաշարն էր, որտեղ խաղարկվում էին 2016թ.-ի օլիմպիական ուղեգրեր: Մեր պատանիները դեռ ժամանակ ունեն մեծահասակների հետ ուժերը չափելու և Ռիո 2016-ի ուղեգիր նվաճելու փորձ կատարելու:
Երեկ` սեպտեմբերի 19-ին Հրաչիկ Բայաբայանը մասնակցել է 50մ, հրացան՝ 3 դիրքից (պառկած՝ 40 կրակոց, ծնկած՝ 40կրակոց, կանգնած՝ 40 կրակոց) վարժությանը և որակավորման փուլում 52 մրցակցից՝ 1163 միավորով գրավել 7-րդ տեղը: Նույն միավորն են խոցել չինացի և ֆրանսիացի մարզիկները, սակայն Հրաչիկը նրանց շրջանցել է կենտրոնական տասերի առավելությամբ: 1163 միավոր խոցելն արդեն կարելի է հաղթնակ համարել, սակայն եզրափակչում մեր հայրենակցին չի հաջողվել բարելավվել դիրքերը և մրցումն ավարտել է մնալով 7-րդ հորիզոնականում: 50մ, հրացան 3 դիրքից մրցաձևը շատ բարդ վարժություն է, մարզիկը կատարում է 120 կրակոց 3,5 ժամում և կորցնում 3-4կգ քաշ, իսկ տեխնիկակակն մյուս բարդությունների մասին ավելորդ է խոսել: Օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանի հաջողություններից հետո հայ մարզիկներից ոչ ոք այս վարժությունում չէր կարողացել նման բարձր արդյունք ցույց տալ:
Հչաչյա Պետիկյանը Բարսելոնում, որտեղ ձարձավ օլիմպիական չեմպիոն, որակավորման փուլում խոցել էր 1169 միավոր: Այսպիսով, Հրաչ Բաբայանը «Պատանեկան օլիմպաիական» և «Աշխարհի երիտասարդների առաջնության» արծաթներով մոտենում է Օլիմպոսին, հուսով ենք, որ դեռ կտեսնենք Հրաչին Ռիո 2016-ի ուղեգիր նվաճելիս: 25մ, փոքր տրամաչափի ատրճանակ վարժությունում Զավեն Իգիթյանը խոցել է 557 միավոր և 32 մրցակցից գրավել 29-րդ տեղը:
Այսքանով ավարտվեց «Աշխարհի առաջնությունը», այսօր տեղի կունենա փակման արարողությունը և մեր մարզիկները վաղը՝ սետեմբերի 21-ին՝ Հայաստանի հանրապետության անկախության օրը՝ ժամը 14:00-ին հայրենիք կժամանեն, բերելով լավագույն նվերը՝ «Աշխարհի առաջնության» 5 մեդալ:
Հիշեցնենք որ, 10մ, օդամղիչ հրացան (60 կրակոց) երիտասարդ տղաների պայքարում Հրաչիկ Բաբայանը նվաճել է արծաթե մեդալ, 10մ, վազող թիրախ (20+20 կրակոց) երիտասարդ աղջիկների պայքարում Լիլիթ մկրտչյանը նույպես արժանացել է արծաթե մեդալի, նույն վարժության տղաների (30+30 կրակոց) պայքարում Ռազմիկ Մինասյանը նվաճել է բրոնզե մեդալ, 10մ, վազող թիրախ՝ խառը վազք (2x20 կրակոց) և 10մ, վազող թիրախ (20+20 կրակոց) վարժություններում տղաների թիմը՝ Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան և Հովհաննես Խաչատրյան, դարձել է կրկնակի բրոնզե մեդալակիր: