20/09/2014 12:48
Դանակահարողը հայտնաբերվել է 7 տարի անց (Տեսանյութ)
Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Կոտայքի մարզի Բակլահովիտ գյողում բռնեցին և Կոտայքի բաժին ներկայացրեցին Սմբատ Գրիգորյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
2007 թ. Ոստիկանության Կոտայքի մարզի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ համագյուղացի Ս. Գրիգորյանը անհիմն վիճել է իր և ընկերոջ հետ, ապա դանակի մի քանի հարված հասցրել իրենց:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 Հոդվածի 1-ին Մասի հատկանիշներով: Ս. Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ընտրվել էր ստորագրության չհեռանալու մասին:
Տուժողներից մեկը դանակահարությունից 18 օր անց հիվանդանոցում մահացել է և գործը վերաորակվել էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 Հոդվածի 2-րդ Մասի 14 կետով:
Փոխվել էր նաև խափանման միջոցը կալանավորման, սակայն Ս. Գրիգորյանը չի հայտնաբերվել:
Դեպքից 7 տարի անց հաջողվել է արտերկրից հայրենիք վերադարձած Ս. Գրիգորյանին կալանավորել:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում: