20/09/2014 17:37
10 մլն դոլար` լրագրողների սպանության մեղավորների մասին տեղեկության դիմաց
ԱՄՆ սենատը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է 10 մլն դոլար պարգևավճար այն անձանց, ովքեր տեղեկություններ կտրամադրեն Սիրիայում ամերիկացի լրագրողների առևանգման և սպանության մասնակիցների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն` հղում կատարելով France-presse-ի վրա:
«Ջեյմս Ֆոուլի և Սթիվ Սոթլոֆի հիշատակը հարգելու միջոցներից է այն, որ նրոնց դաժանորեն սպանած մարդասպանները ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է Ֆլորիդա նախանգի սենատոր Մարկո Ռուբիոն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին համացանցում հայտնվել էր Սթիվեն Սոթլոֆի գլխատման տեսագրությունը: Երկու շաբաթ դրանից առաջ, գրոհայինները համացնցում տեղադրել էրն ամերիկկացի լրագրող Ջեյմ Ֆոուլի մահապատժի տեսագրությունը. Երկու լրագրողները մի քանի տարի գերի էին ահաբեկիչների մոտ: