20/09/2014 14:43
Այսօր գեղեցկուհի Սոֆի Լորենի ծննդյան օրն է
Իտալացի հանրաճանաչ դերասանուհի, բոլոր հիմնական միջազգային կինոփառատոնների մրցանակակիր, մի քանի գրքերի հեղինակ Սոֆի Լորենը ծնվել է 1934թ-ի սեպտեմբերի 20-ին Հռոմում:
14 տարեկանում նա դառնում է տեղի գեղեցկության մրցույթի հաղթող: 1952թ.-ին Լորենը ծանոթանում է Պրոդյուսեր Կառլո Պոնտիին, ով ոչ միայն նրա առջև բացում է մեծ կինոյի դռները, այլ հետագայում դառնում է նրա ամուսինը և երկու տղաների հայրը:
Նրան մեծ ճանաչում է բերում Վիտտորիո Դե Սիկի «Նեապոլի ոսկիները» կինոնկարը: Ռեժիսորն օգտագործում է ոչ միայն դերասանուհու գեղեցկությունը և նեոպոլիտական վառ խառնվածքը, այլ նաև ստիպում է աշխատեցնել միտքը, դիտողականությունը և կյանքի փորձը: Կար նաև կամք, համբերություն և համառություն:
1957թ.-ին նկարահանվում է Հոլիվուդում, որտեղ նրան հաջողվում է խաղալ բոլոր ամենահայտնի դերասանների հետ:
Ամերիկայից վերադառնալուց հետո նա շարունակում է հաջողությամբ նկարահանվել Եվրոպայում: Նրա մասնակցությամբ նկարահանված «Չոչարա» կինոնկարը տարբեր կինոփառատոններում պարգևների է արժանանում:
Բազմաթիվ կինոնկարներում Լորենի զուգընկերն է եղեղ Մարչելլո Մաստրոյաննին: Այս զույգը դարձել է կինոյի պատմության մեջ ամենահայտնի դուետը:
Այսօր ևս դերասանուհին մնացել է այնպիսի հմայիչ, ինչպիսին էր երիտասարդ հասակում: