20/09/2014 12:25
Մինսկում ստորագրվել է Ուկրաինայում կրակի դադարեցման համաձայնագիրը
Մինսկում ստորագրվել է Ուկրաինայում կրակի դադարեցման համաձայնագիր, որը ենթադրում է բոլոր տեսակի զենքերի կիրառման արգելում և հարավ-արևելքում հարձակողական գործողությունների դադարեցում:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ կողմերը որոշել են հետ քաշել բոլոր զորքերը և ծանր զինտեխնիկան 30 կմ-ով՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներից:
Մինսկում ձեռք բերված համաձայնության մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման:
Բացի այդ, համաձայնագրով արգելվում է ռազմական տեխնիկա տեղակայել Ուկրաինայի հարավ-արևելքի մի շարք շրջաններում:
Իր հերթին, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխաիլ Զուրաբովը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակի լիցքաթափման գործողությունից հետո զինված բախումները նվազել են 70%-ով:
Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ Դոնբասի կարգավիճակի հարցը Մինսկում չի քննարկվել: