20/09/2014 10:35
Այսօր օդի ջերմաստիճանը կնվազի
Սեպտեմբերի 20-ին և 21-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ և քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Այս մասին տեղեկացնում են meteo.tv կայքը:
Արևելյան շրջաններում հավանական է առատ անձրև, տեղ-տեղ՝հնարավոր է նաև կարկուտ: Սակայն այս ամենից կզանազանվի կենտրոնական ու արևմտյան հատվածների եղանակը. Արարատյան դաշտում, օրինակ, անձրևի հավանականություն կա հատկապես սեպտեմբերի 21-ին օրվա 2րդ կեսին, սակայն անձրևը տևական չի լինի, տեղ-տեղ հնարավոր է նաև ամպրոպ:
Զգուշացնում ենք, որ սեպտեմբերի 21-ին օդի ջերմաստիճանն ամենուրեք կնվազի ևս 2-3աստ, իսկ առավել կտրուկ՝անկում կդիտվի Արարատյան դաշտում՝ 4-5աստ: Սեպտեմբերի 22-ին առատ տեղումները վերջապես կդադարեն, շրջանների մեծ մասում կդիտվի առանց տեղումների եղանակ, միայն առանձին արևելյան շրջաններում դեռևս հնարավոր է անձրև, առանձին վայրերում՝ քամի 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4աստ: Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումները կարող են հանգեցնել սրտանոթային համակարգի աշխատանքի խնդիրների: