21/09/2014 18:21
Ռուզան Մինասյան. 25 տարվա ընթացքում առաջին անգամ եմ նախագահի նստավայրում
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:
Պարգևատրվողների թվում էր նաև «Առավոտ» օրաթերթի իրավական լրագրող Ռուզան Մինասյանը, ով պարգևատրվել է Մովսես խորենացի մեդալով:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր աշխատանքային գործունեության 25 տարիների ընթացքում առաջին անգամ է հայտնվում նախագահական նստավայրում, իսկ պարգևրատրումը շատ անսպասելի էր իր համար:
«Երբ հրավիրեցին, մտածեցի՝ հերթական միջոցառումը լուսաբանելու համար է: Բայց պարզվեց՝ անակնկալ պարգևատրում է: Զարմանալի ու անսպասելի էր ինձ համար: Ուրախ եմ, որ պարգևատրվողների մեջ կան ինձ շատ հարազատ մարդիկ՝ ընկերներ, կոլեգաներ»,- ասաց նա: