22/09/2014 16:39
Կարլո Անչելոտին ռեկորդ է սահմանել
Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» 8:2 խոշոր հաշվով առավելության հասավ «Դեպորտիվոյի» նկատմամբ:
Այս հաղթանակը «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի 50-րդ հաղթանակն էր թիմի հետ:
Նման արդյունքի հասնելու համար իտալացի մասնագետից պահանջվել է 67 խաղ, ինչը ռեկորդ է համարվում «Ռեալի» համար:
Անչելոտին գերազանցել է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ցուցանիշը, ով հատել էր 50 հաղթանակի եզրագիծը 69-րդ խաղում: Այս ցուցանիշով երրորդ հորիզոնականում Միգել Մունյոսն է (70 խաղ), ով «Ռեալը» գլխավորել է 1959-1974 թվականների ընթացքում: