22/09/2014 10:13
ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տալլին
Էստոնիայի կրթության և գիտության նախարար Եվգենի Օսսինովսկիի հրավերով ՀՀ կրթության և գիտության Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-24-ը մեկնել է Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից:
Այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Էստոնիայի միջև կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության համաձայնագրի ստորագրում, ինչպես նաև հանդիպումներ Էստոնիայի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ: