22/09/2014 19:54
Բակո Սահակյանն ընդունել է Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն Արցախին՝ այն համարելով անշահախնդիր մարդասիրության և անկեղծ ընկերության օրինակելի դրսևորում:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք: