22/09/2014 10:00
Շղթայական ավտովթար՝ Նժդեհի փողոցում
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 01.57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի, «Միտցուբիշի» և «Դեյվու» մակնիշի ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1987 Պ. Վ.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ԲՄՎ» և «Դեյվու» մակնիշի ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: