22/09/2014 14:33
Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրն է
Սեպտեմբերի 22-ին ամբողջ աշխարհը նշում է Առանց ավտոմեքենայի օրը: Տոնը սկիզբ է առել Ֆրանսիայում 1998թ.: Սկզբում տոնը նշել են մոտ 2 տասնյակ քաղաքներ, իսկ արդեն 2001թ. շարժմանը պաշտոնապես միացել է 35 երկրների ավելի քան 1000 քաղաք:
Սեպտեմբերի 22-ին մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից հավաքվում են փողոցներում, խաչմերուկներում, թաղամասերում` հիշեցնելու աշխարհին, որ պարտավոր չեն ընդունել ավտոմեքենայի գերիշխանությունը մերօրյա հասարակության մեջ: