22/09/2014 19:25
Մեկնարկում է Հեքեթոնը. համակարգչային և բջջային խաղեր
Հոկտեմբերի 3-5-ը Հայաստանում կանցկացվի հեքեթոն` նվիրված համակարգչային և բջջային խաղերի նախագծմանը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ բոլորը, ովքեր ունեն ծրագրավորման գիտելիքներ, նկարելու ունակություն, անիմատոր են, կարող են երաժշտական լուծում տալ խաղերի համար կարող են միանան:
Նպատակը՝ նախագծել 2D խաղ, թիմով կամ անհատական: Խաղերի կարող են նախագծվել պարզ եղանակներով: Օրինակ՝ Flappy Bird, Timberman խաղերի նման:
Դիմող անհատներից կձևավորվեն թիմեր: Կարող են դիմել նաև ձևավորված թիմեր: Հեքեթոնի ամբողջ ընթացքին ներկա կլինեն խաղային ոլորտի տարբեր մասնագետներ, ովքեր խաղերին առնչվող խորհրդատվություն կտան թիմերին:
Ստորև ներկայացված թեմաներից մեկը կընտրվի որպես հեքեթոնի թեմա՝
Space Invaders - ամեն ինչ կապված տարածության հետ՝ մոլորակներ, տիեզերք, այլմոլորակայիններ, տիեզերական մարտեր
Retro- հիշելով դասականը՝ ռետրո խաղեր, pixel art
Mindblow- տպավորի, ապշեցրու խաղացողին ստեղծելով մի բան, որը դուրս է ստանդարտներից
Overgrowth- այն ամենը ինչն աճում է, բազմանում է
Kombat- մարտական խաղեր, հաղթանակ:
Գրանցումը բաց է մինչև հոկտեմբերի 1-ը` http://bit.ly/1uXBq1r: Հոկտեմբերի 2-ին կկազմակերպվի կողմնորոշիչ հանդիպում, որտեղ մասնակիցները կծանոթանան Հեքեթոնի պայմաններին, և անհատ դիմորդներից կձավորվեն թիմեր:
Հեքեթոնը կանցկացվի հոկտեմբերի 3-5-ը ԴիջիԹեք Էքսպոյի շրջանակներում (Երևան Էքսպո կենտրոն` Հ. Հակոբյան 3 փող.):
Հոկտեմբերի 5-ին ժամը 12:00-ից հետո այցելուները հնարավորություն կունենան խաղալու և ընտրելու լավագույններին:
Լավագույններին սպասվում են մրցանակներ՝ համակարգիչներ, թաբլեթներ, սմարթֆոններ: Լավագույն խաղը, որը կբավարարի «Բաց Խաղ» առաջնության պայմաններին, կմրցի նաև առաջնության գլխավոր մրցանակի համար՝ կներկայանա Casual Connect Բելգրադ համաժողովին և դրան կից անցկացվող IndiePrize մրցույթ-ցուցադրությանը: