22/09/2014 19:02
Սիերրա-Լեոնեի բնակիչների մեկուսացումը օգնել է զսպել Էբոլայի տարածումը
Սիերրա-Լեոնեի եռօրյա կարիանտինն օգնել է զսպել Էբոլա տենդի տարածումը: Այս մասին հաղորդում է interfax-ը:
Հատուկ ռեժիմը երկրում հաստատվել է սեպտեմբրի 19-ին: 6 միլիոնանոց երկրի բնակչությանը հրահանգվել է տանից դուրս չգալ:
Այս ընթացքում մոտ 30 000 բժիշկներ մեկնել են շրջաններ, որտեղ ավելի շատ է տարածված Էբոլայի տենդը, որտեղ գտել են հիվանդացության 22 նոր դեպք և մեկուսացրել հիվանդներին:
Անցած օրերին հողին են հանձնվել 60-ից մինչև 70 մահացածներ, Էբոլայից մահացածների մարմինները ևս կարող են դառնալ մահացու տենդի վարակման աղբյուր, դրա համար անհրաժեշտ է հողում ամփոփելուց պահպանել անվտանգության նորմերը:
Սիերրա-Լեոնեում կարանտինը դադարեցվել է սեպտեմբերի 22-ին: Վերջին տվյալներով, Էբոլայի տենդին զոհ է գնացել 2.6 հազար մարդ, որից Սիերրա-Լեոնում ավելի քան 500-ը: