22/09/2014 11:38
Սկսվել է սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի՝ ՀՀ-ի դեմ գործով դատը
Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը Հայաստանի Հանրապետության դեմ բողոք է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք գործարարի «Facebook»-յան էջից:
«Հարգելի Հայրենակիցներ,
Ցավով եմ հայտնում, որ մի քանի օր առաջ սկսվեց Հայաստանի Հանրապետության դեմ իմ դատական գործընթացը: Հայաստանյան արդարադատության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ գործել են կողմնակալ, հովանավորել հանցագործներին և խախտել են օրենքներ:
Ցավոք, դրա համար պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Կառավարությունը կամ ավելի կոնկրետ քաղաքացին: Այս դատը իմ բողոքն է Հայաստանի Արդարադատությանը և ոչ Հարենիքին կամ որևէ Հայի:
Ցանականում եմ նշել, որ Հայաստանում գործում եմ բազմաթիվ հաջողակ սփյուռքահայ գործարարներ և իմ գործնական անհաջողությունը չի նշանակում Հայաստանում հաջողության հասնել հնարավոր չէ: Սակայն Հայաստան-Սփյուռք համաժողովները ավելի արդյունավետ կլինեն և Սփյուռքի լիարժեք ներուժը կգործի միայն իրական Արդարադատության Համակարգ ունենալու դեպքում»,-ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի անունից տնօրեն Էդուարդ Եսայանը 2007թ. դեկտեմբերի 7-ին նախնական պայմանագիր էր կնքել Խուդյանի գործընկեր, շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր՝ Ռուբեն Մանգասարյանի հետ, որն էլ անմիջապես իրավունքի վաճառքի պայմանագրով բնակարանի նկատմամբ իր իրավունքը օտարել էր իրական գնորդ Լուսինե Գյուլխասյանին:
Սակայն Վլադիսլավ Մանգասարյանի պահանջով ընկերության տնօրենը 2010թ. սեպտեմբերի 16-ին հիմնական պայմանագրով բնակարանը ոչ թե իրական սեփականատիրոջն է հանձնվել, այլ՝կեղծ գնորդ Ռուբեն Մանգասարյանին:
Նախորդող հրապարակում՝ Է. Խուդյանի գործը տեղից շարժվեց. Վ. Մանգասարյանը երկամսյա կալանքի վերցվեց
Է. Խուդյանի ընկերությանը սնանկացնելու գործը ուղարկվել է ՀՔԾ
Վ. Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով