22/09/2014 18:51
Կասանոն ավարտեց կարիերան Իտալիայի հավաքականում
«Պարմայի» հարձակվող Անտոնիո Կասանոն պաշտոնապես հայտարարել է Իտալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:
«Այլևս չեմ խաղա ազգային թիմում: Սա հարմար պահ է, որպեսզի հավաքականը նոր ժամանակաշրջան սկսի առանց ինձ: Ի դեպ, Կոնտեի գլխավորությամբ թիմը ստիպված կլինի ավելի շատ վազել»,- ասել է ֆուտբոլիստը:
Նշենք, որ 32-ամյա Կասանոն Իտալիայի հավաքականում խաղացել է 2003 թվականից։ Հարձակվողը մասնակցել է 39 խաղի և դարձել 10 գոլի հեղինակ: