22/09/2014 19:43
Վաղը և սեպտեմբերի 25-ին Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգներ կլինեն
Վաղը ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը: Այս մասին տեղեկանում ենք Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
Բացի այդ, սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա երգեհոնային երաժշտության երեկո՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյակին:
Երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունների երգեհոնային մշակումները:
Երկու համերգների մուտքն ազատ է: