22/09/2014 17:59
«Լևոն Հայրապետյանի գործով փողերի լվացմանը մասնակցել են նաև հայկական բանկեր»
Գործարար Լևոն Հայրապետյանի գործով փողերի լվացմանը մասնակցել են բանկեր Ավստրիայից, Շվեյցարիայից և Հայաստանից. փոխանցումները կատարվել են Հայրապետյանին ենթակա բանկային հաշիվներով, իսկ Լ. Հայարպետյանը, որպես միջնորդավճար, ստացել է 50 մլն դոլար: Այս մասին հայտնում է «Ведомости»-ին՝ հղում անելով այս գործով կատարված հետաքննության նյութերին:
Ըստ լրատվամիջոցի՝ այս գործով անցնող «Սիստեմա» կոնցեռնի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը «Սիստեմայի» կողմից մասնակցել է գործարքի քննարկումներին:
Հիշեցնենք, որ 65-ամյա ձեռնարակտերը ձերբակալվել է հուլիսի 15-ին Դեմոդեդովո օդանավակայանում: Նրա կալանավորման հիմքում Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներն էին, ով ցմահ դատապարտված է մի շարք ծանր հանցագործությունների համար:
Նշենք, որ հայ ձեռնարակտիրոջը մեղադրում են փողերի լվացման և յուրացման մեջ:
Հայրապետյանը հայտարարել է, որ չի ընդունում որևէ մեղադրանք:
Նախորդող հրապարակում՝ Արա Աբրահամյան. 2.5 միլիոն հայ անհանգստացած է Լևոն Հայրապետյանի համար
Լևոն Հայրապետյանը չպետք է պահվեր կալանավայրում. ՄԻՊ ներկայացուցիչ