22/09/2014 18:21
Պատժամիջոցներ. Պետբյուջե է մուտքագրվել 1.16 մլն դրամ գումար
ՀՀ բնապահպանության նախարարության՝ սեպտեմբերի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.08 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել է 462.78 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին հայտնում են Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես՝
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երեք գործի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 51 հազար դրամ ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.5 հազազր դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի ծառահատման փաստով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանությաննորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված շրջակա միջավայրի վրա ազդեցության նորմերի պահպանման ուղղությամբ կատարված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 200 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս (ջրերի աղտոտում):
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված մեկ և բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման չորս դեպքի գործերի քննության արդյունքում հինգ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 500 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում: Հաշվարկվել է 39.28 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման գործի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 7կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաև հինգ խեցգետնաորսիչ:
Ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.16 մլն դրամ գումար: