22/09/2014 17:24
Ռազմիկ Պապիկյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Ռազմիկ Պապիկյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով
«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար ազատամարտիկ Ռազմիկ Արամի Պապիկյանին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է Նախագահի հրամանագրում: