22/09/2014 13:59
«Ռեալը», հնարավոր է, գնի «Լիվերպուլի» 17-ամյա խաղացողին
Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը հետաքրքրություն է դրսևորում «Լիվերպուլի» կիսապաշտպան Պեդրո Չիրվելյայի նկատմամբ: Այս մասին գրում է «Marca»-ն։
Հիշեցնենք, որ 17-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբ է տեղափոխվել «Վալենսիայից» անցյալ մրցաշրջանում և համարվում է «Լիվերպուլի» ակադեմիայի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը։
Ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը նրան հնարավորություն է տվել մարզվելու հիմնական թիմի հետ, որպեսզի կարողանա հետևել նրան։
Նշենք, որ շատերն են Չիրվելյային համեմատում «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի հետ։