23/09/2014 18:58
«18plus.am»-ի հեղինակը պոռնկագրական նյութեր տարածելու համար կտուգանվի
«18plus.am» ինտերնետային կայքի հեղինակ Արթուր Մնացականյանի գործով այսօր կայացվել է դատավճիռ:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր 300 հազար դրամ տուգանքի է դատապարտել կայքի հեղինակին:
Որպես մեղմացուցիչ հանգամանք դատախազը իր խոսքում նշել է այն, որ Ա. Մնացականյանը նախկինում դատված չի եղել և զղջացել է իր արածի համար:
Ա. Մնացականյանը իր վերջին խոսքում նշել է, որ կայքը խորհրդատվություն է տրամադրում և ինքը նպատակ չի ունեցել պոռնկագրական բնույթի նյութեր տարածել։
Հիշեցնենք, որ 26-ամյա Ա. Մնացականյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա 2012 թվականի հունիս ամսին համակարգչի միջոցով ստեղծել է «18plus.am» ինտերնետային կայքը և պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու ուղղակի դիտավորությամբ նշված կայքի «18+ խաղեր» բաժնում 2013 թվականի փետրվարի 17-ից մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ և անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 Հոդվածի (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:
Նախորդող հրապարակում` «18plus.am» կայքի հեղինակի դեմ հարուցված քրեական գործը դատարանում է