23/09/2014 10:15
Արմեն Մուրադյանը նախարարությունում «անգլիական թագուհու» դեր է կատարում
«Հրապարակը» գրել է. «Այսօր լրանում է առողջապահության փոխնախարար Արման Բաբլոյանի արձակուրդի ժամկետը, ամենայն հավանականությամբ նա այլևս չի վերադառնա պաշտոնին: Արման Բաբլոյանը ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի որդին է:
«Հրապարակը» արդեն գրել էր, որ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախարարությունում «անգլիական թագուհու» դեր է կատարում, ամենաստորին օղակներում կադրային քաղաքականությունը իրականացվում է «վերևներից», որտեղ էլ, ըստ լուրեր, որոշիչ է Դերենիկ Դումանյանի և Արա Բաբլոյանի կարծիքը:
Տղայի փոխարեն Բաբլոյանը ուզում է այդ պաշտոնը հայտնի վիրաբույժ ընկերոջ որդու` Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանի համար: Ասում են, որ Գագիկը արդեն աչքալուսանքներ է ստանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: