23/09/2014 19:44
Ծնվել է 512 երեխա` 268 տղա և 244 աղջիկ
Սեպտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 37343 քաղաքացի: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 3927 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալիզացվել է 743 քաղաքացի:
Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:
Սեպտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 512 երեխա` 268 տղա և 244 աղջիկ: