23/09/2014 11:00
Եռյակի նիստն՝ այսօր
Այսօր ԱԺ-ում նախատեսվում է եռյակի հերթական նիստը: Նիստի ընթացքում պետք է հստակեցվեն եռյակի հետագա անելիքները, ինչպես նաև՝ քննարկվեն մարզային այցելությունների հետ կապված որոշ մանրամասներ:
Ի դեպ՝ այսօր եռյակի հետ կապված լուրջ տարակարծություններ էին շրջանառվում հատկապես մամուլում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին խորհրդարանական երեք ուժերը հանրապետական մեծ հանրահավաք են նախաձեռնել, որին ընդառաջ նրանք մարզային այցելություններ են կազմակերպել: