23/09/2014 10:08
Եռյակի առաջնորդներն, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի հանրահավաքին
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ լավատեղյակ աղբյուրի՝ ամենևին էլ պատահական չեն այն լուրերը, թե արդյոք «եռյակի» վերածված «քառյակի» կուսակցությունների առաջնորդներն անձամբ կմասնակցե՞ն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: Ասում են` այդ խոսակցությունները դուրս են եկել ԼՏՊ-ից, քանզի նա նեղ շրջապատում մեծ կասկածներ է հայտնել կայանալիք հանրահավաքի հաջողության վերաբերյալ:
Նա նշել է, որ շատ մեծ է հավանականությունը առանց իշխանափոխության պահանջի հանրահավաքը խայտառակ լինելու առիթ դառնա, ուստի ՀԱԿ-ը մտադիր է գործընկեր կուսակցություններից պահանջել անպայման «սրել» օրակարգը:
Ասում, են, թե այդ տրամադրությունների պատճառով, հիմա ԲՀԿ և «Ժառանգության» առաջնորդները կարող են որոշել չգալ, քանզի եթե մեկ կուսակցապետը չի գալիս, մյուսների գալն արդեն նշանակում է ծանր տեղ թեթևացնել»: