23/09/2014 14:35
Եվրամիությունը կարող է թուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործընթացը
Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման թուլացումը կարող է առաջադրվել հաջորդ շաբաթ: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրին:
Ըստ աղբյուրի, հետագա գործողությունների վերաբերյալ որոշումը կլինի սեպտեմբերի 30-ին, կքննվի Բրյուսելում ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի մակարդակով:
Միևնույն ժամանակ Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը չի հաստատել սեպտեմբերի 30-ին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայման հնարավորությունը: