23/09/2014 09:52
Գալուստ Սահակյան. ՀՅԴ-ն հայտնեց իր տեսակետը, պիտի հարված ստանար
«Ժամանակի» զրուցակիցն է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
-Պարոն Սահակյան, կարո՞ղ եք արձանագրել, որ ոչ իշխանական ուժերի քառյակը պառակտված է։
-Ոչ, չեմ կարող, քանի որ քառյակը ձևավորվել էր խորհրդարանական համաձայնությունների հիման վրա, դա կուսակցությունների որոշումների հետևանք չէ, նրանք համագործակցում էին այն խնդիրների շուրջ, որոնց դեպքում կարողանում էին սկզբունքային փոխհամաձայնության գալ։
-Կարծիք կա, որ իշխանություններն են փորձել Դաշնակցությունը պոկել քառյակից՝ նրանց շահագրգիռ առաջարկություններ անելով։
-Ես, իհարկե, կառանձնացնեի Դաշնակցությանը, որովհետեւ ՀՅԴ-ն այն ուժը չէ, որ կարողանաս հետը վարագույրների հետևում ինչ-որ բան պայմանավորվել։ ՀՅԴ-ն ունի իր կոնկրետ քաղաքական դիրքորոշումը և այդ ճանապարհով գնում է։ Եվ քանի որ ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխությունների հետ իր տեսակետը հայտնեց, պիտի հարված ստանար։