23/09/2014 18:46
Վարչապետին ներկայացվել են ԾԻԳ-երի գործունեության հաշվետվությունները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից:
ԾԻԳ-երի ղեկավարները մանրամասն ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները և կառավարության ղեկավարին զեկուցել արձանագրված խնդիրների մասին:
Վարչապետը կարևորել է ծրագրերի արդյունավետ իրականացումը, հանձնարարել պահպանել կատարվող աշխատանքների որակն ու ժամանակացույցը, վերլուծել առկա բացթողումների պատճառները՝ դրանք վերացնելու համար: