23/09/2014 19:08
Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված քննարկում՝ Նյու-Յուքում
Նյու Յորքում այսօր տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը. «Այսօր Նյու Յորքում ակնկալվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարար հանդիպում և Ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկում»:
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողներին հայտնել էր, որ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: