23/09/2014 13:06
ՀՀԿ պատգամավոր. ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները կազդեն նաև Հայաստանի վրա
Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, բնականաբար, ազդեցություն կունենան նաև Հայաստանի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ դժվար է ասել, թե ինչ ազդեցություն կունենան դրանք, բայց այն, որ կլինեն փոփոխություններ՝ ակնհայտ է:
Անդրադառանալով ԵՏՄ անդամակցությանը՝ պատգամավորը նշեց, որ դրական բաղադրիչները հաշվի առնելով կլինեն նաև այլ փոփոխություններ.
«Փոփոխություններ կլինեն հատկապես գյուղատնտեսության ոլորտում, ինչը դրական ազդեցություն կունենա ընդհանուր հասյատանյան տնտեսության վրա: Իմ կարծիքով՝ 90-ական թվականներից Հայաստանը ռազմավարական գործընկերայաին հարաբրերություններ ունի Ռուսաստանի հետ, ինչը պատահական չէ: Եթե ուշադիր նայենք այդ հարաբերություններին, ապա շատ դինամիկ զարգացումներ են նկատելի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ըստ պատգամավորի, դրանք այսօր էլ շարունակվում են:
«Բաներ կան, որ մեզանից կախված չեն: Կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը և, միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա իր հարաբերությունները պահպանել նաև Եվրամիության հետ: Ըստ իս, դեռ պարզ չէ, թե ով կհաղթի պատժամիջոցների այս պայքորում, սակայն պատմությունը ցույց է տվել, որ այն երկիրը, որի նկատմամբ ինչ-ինչ պատժամիջոցներ են կիրառվում՝ դառնում է ինքնաբավ: Ես վստահ եմ, որ Ռուսաստանը այս ամենը պատվով կհաղթահարի»,- ամփոփեց Լեռնիկ Ալեքսանյանը: