23/09/2014 11:24
Վթար՝ Վաղարշյան-Սունդուկյան խաչմերուկում. Երկուսի վիճակը միջին ծանրության է
Երեկ՝ ժամը 23.20-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն և ՃԿԿ օպերատիվ խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի (վարորդ Վ. Մ., ծնվ.1989թ.) և «Ֆոկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները, ինչից, «Ֆոկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ռ.-ն (ծնվ.1989 թ.), ուղևորներ Մ. Կ.-ն (ծնվ.1993 թ.) և Հ.Թ.-ն (ծնվ.1993 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Մ.-ն տեղում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից, Ա.Թ.-ն հիվանդանոցում ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Ա. Ռ.-ի և Մ.Կ.-ի առողջական վիճակները բժիշկները գնահատել են միջին ծանրության: