23/09/2014 14:10
Այսօր Ռեյ Չարլզի ծննդյան օրն է
Այսօր լեգենդար երգիչ Ռեյ Չարլզի ծննդյան օրն է: Չարլզը ծնվել է 1930 թվականին Օլբանի քաղաքում (Ջորջիա, ԱՄՆ): Նրա ընտանիքը շատ աղքատ է ապրել: Ռեյի հայրը` Բեյլի Ռոբինսոնը, թողել է ընտանիքը, որից հետո նրան և իր եղբորը մեծացրել է մայրը: 5 տարեկանում ջրում խեղդվում է նրա եղբայրը` Ջորջը, որը խիստ անդրադառնում է Ռեյ-ի վրա: Եղբայրը մահանում է հենց Չարլզի աչքի առաջ: Տարիերի ընթացքում նա սկսում է կուրանալ, արդյունքում վերջնականապես կորցնում է տեսողությունը: Նա դեռ մանկուց էր հետաքրքրվել երաժշտությամբ:
Տարիներ անց, Սիեթլում նա հիմնում է իր բենդը և արդեն ճանաչում ձեռք բերում ԱՄՆ-ի հյուսիսային հատվածում: Նրա առաջին հիթը Confession Blues երգն է, որին հաջորդում են նաև մյուս երգերը:
Նա հայտնի է որպես բլյուզ, ջազ և սոուլ ոճի երգիչ: Աշխարհում չկա մի մարդ, ով չհիշի կույր երգչին, որի երգերը շատ են սիրված: