23/09/2014 17:57
Ռ. Հակոբյան. ՀՅԴ-ն շատ մեծ խաթր ուներ, բայց խոհանոցային հարցեր կան
«Հանրահավաքի օրակարագի հետ կապված տարբեր հետաքրքրութուններ կան: Ամբողջական օրակարգի մասով շատ բնական է, որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր մոտեցումներ են ունենալու, բայց եթե մենք միասին ենք, պետք է մտածենք միասնական օրակարգ ձևավոևելու մասին»,- եռյակի նիստի ավարտից հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Քննարկումները շատ արդյունավետ են ընթանում, կարողանում ենք միմյանց հասկանալ, բացատրել ու հարգել մյուսների որոշումները: Մինչև հոկտեմբերի 10-ը մենք կունենանք ամբողջական օրակարգ»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ մինչև հոկտեմբերի 10-ը եռյակում էլի կորուստներ լինեն, Ռ. Հակոբյանը հարցին հարցով պատասխանեց. «Շա՞տ եք ցանկանում»,-հետաքրքրվեց նա՝ վստահեցնելով, որ եռյակը մինչև հանրահավաքի օրը կորուստներ չի ունենա:
Թե ինչպես կանդրադառնա հանրահավաքի վրա ՀՅԴ-ի հեռանալը, Ռ. Հակոբյանը կարծիք հայտնեց, որ անշուշտ ինչ-որ ազդեցություն կունենա, բայց թե ինչպիսին, Ռ. Հակոբյանը հանրահավքին հրավիրեց լրագրողներին:
Հարցին, թե Դաշնակցությունը 5 օրվա խաթր չունե՞ր, որ սպասեիք, Ռ. Հակոբյանը պատասխանեց այսպես. «Շատ մեծ խաթր ուներ, բայց չեմ ուզում նորից ներքին խոհանոցային հարցերի մասին խոսել: Մենք պայմանավորվել ենք, որ այդ քննարկման մանրամասները չեն հրապարակվելու: Մի բան միայն կարող եմ հստակ ասել, որ ամեն ինչ արեցինք, որպեսզի քառյակի ձևաչափը պահպանվի»: