23/09/2014 14:26
««Հոկտեմբերի 27-ը» կկանխվեր, եթե փաստերը լինեին խելոք մարդկանց ձեռքին»
Քրեագետ Սերգեյ Գալոյանի նոր «Քրոնիկոն» գրքում ներկայացված փաստերով հնարավոր կլիներ կանխել «Հոկտեմբերի 27-ի» դեպքը, եթե գրքում առկա տեղեկությունները լինեին խելոք մարդկանց ձեռքին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ս. Գալոյանը:
Նրա խոսքով` իր գրքում նա անդրադարձել է պատմության մեջ կատարված հետաքրքիր հանցագործություններին, օրինակ 1975 թ. Մոսկվայի մետրոյի պայթյունը, և ինքը ապացուցել է, որ այդ մեղադրանքը Ստեփան Զատիկյանի և նրա երկու ընկերների նկատմամբ կեղծ է եղել, քանի որ նրանք Մոսկվայում չեն եղել:
«Նման գիրք Հայաստանում չկա, իսկ Ռուսաստանում միայն մեկ հատ կա: Տասնմեկ տարի ես հավաքել եմ այս տվյալները և դրանք ճշտված են մինչև վերջ»,- ասաց նա:
Քրեագետը իր գրքում անդրադարձել է նաև բանդայի գործին և ասաց, որ այդ գործով դատավարությունը պարզապես թատրոն է, ինչպես նաև ներկայացրել է «Մարտի 1-ի» դեպքերը, թե ովքեր են հարձակվել և ինչ զենք է մատակարարվել: