23/09/2014 14:00
Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը վրացական իշխանությունները կվերականգնեն
Թբիլիսիում հայկական Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը առատ անձրևների հետևանքով փլուզվել է:
Գրուզիա օնլայնը փոխանցում է Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալները, ըստ որի, եկեղեցուն տրված է մշակութային հուշարձանի կարգավիճակը և ներկայում այն չի գործում:
Շինության վիճակը ուսումնասիրել են Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ներկայացուցիչները և որոշում է ընդունվել` մոտակա ժամանակաշրջանում սկսել եկեղեցու վնասված տանիքի վերականգնումը: