23/09/2014 19:36
Քաղաքացին Թալինի ջրամբարի մոտ 15 նռնակ է թողել
Նախօրեին ժամը 14.45-ին, ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի զինամթերք է թողել Թալին-Մաստարա ճանապարհին գտնվող ջրամբարի մոտ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է «ՌԳԴ-5» տիպի 15 նռնակ առանց պայթուցիչների, և մետաղյա փամփշտակալի 21 ժապավեն:
Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: