29/09/2014 11:39
Արմեն Աշոտյան. HayTar-ը այսօրվանից արդեն անվճար է
HayTar-ը այսօրվանից արդեն անվճար է: Այս մասին Facebook-յան էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Ինչպես հիշում եք, ՀՀ ԿԳՆ-ն բանակցում էր APPLE սարքավորումների համար առաջին հայատառ ստեղնաշարի ստեղծողների հետ այն անվճար դարձնելու մտադրությամբ:
Շտապում եմ ձեզ ուրախացնել, որ մեր համատեղ ջանքերով այսօրվանից HayTar հավելվածը անվճար է բոլոր օգտատերերի համար:
Շնորհակալություն եմ հայտնում ծրագրի հեղինակներին: Կեցցեք:
Իսկ մեզ մնում է վայելել մայրենի լեզվով համացանցային շփումները:
Հ.Գ. Այս նախաձեռնության համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվել: Պարզապես բարի կամք»,- գրել է Ա. Աշոտյանը: