29/09/2014 16:23
Հայաստանը կարող է դառնալ ԵՏՄ-ի անդամ 2015-ի հունվարի 2-ից
Ռուսաստանի Էկոնոմիկայի նախարարության Մաքսային միության հետ երկրների համագործակցության վարչության տնօրենի տեղակալ Աննա Սիսոևան հայտարարել է, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ 2015-ի հունվարի 2-ից:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, Սիսոևան նշել է, որ պայմանագրի վավերացումը տեղի է ունենում սինխրոն, սակայն այն չի հաջողվում վավերացնել նույն օրը:
Նրա խոսքով, Ղազախստանը պայմանագիրը վավերացնելու է հոկտեմբերի 2-ին, իսկ Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին:
Սիսոևան նշել է, որ իրենք դեկտեմբերի 10-ին՝ Մինսկում նախագահների հանդիպման ընթացքում նրանց են ներկայացնելու հայտարարություն, ըստ որի, բոլոր 3 երկրները ավարտել են վավերացումը և պատրաստ են 2015-ի հունվարի 1-ից պայմանագրի ուժի մեջ մտնելուն: