29/09/2014 14:57
ԱԺ արտահերթ նիստ այսօր՝ առանց Հանրապետականի
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 18.30-ին, արտահերթ նիստ է հրավիրվում:
Հիշեցնենք, որ արտահերթ նիստ հրավիրվել էր «Օրինաց երկիր» խմբակցության կողմից՝ քննարկելու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը և այլ օրենքների նախագծեր:
ԱԺ նախագահի հայտարարությունից հետո, սակայն, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով ձայն խնդրեց՝ ասելով, թե իր համար զարմանալի էր այս հայտարարությունը, քանի որ, կարծես թե, ընդհանուր հայտարարի էին եկել:
Ըստ նրա, ՍԴ-ում քննման առարկա է նշված օրենքների սահմանադրականության հարցերը, և կառավարությունը նախագծերի վերաբերյալ հայտնել է իրավաբանական կարծիքը:
«Պետք է առայժմ ձեռնպահ մնալ քննարկումներից ու դրանց անդրադառնալ ՍԴ-ի որոշումից հետո: ՀՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել արտահերթ նիստին»,-ասաց Բաղդասարյանը: