29/09/2014 10:15
Եղվարդի խճուղում իրար է բախվել երկու մեքենա. Մեկ մարդ հոսպիտալացվել է
Նախօերին ժամը 21.57-ին ԱՒՆ ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում` «Սոչի պլազա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Ա. ) բախվել է «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Խ. Գ. ծնվ. 1982թ.), Խ.Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: