29/09/2014 15:33
Էրդողանը հայտարարել է, որ չի հասկանում «iPhone 6»-ի շուրջ առկա հիստերիան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի հասկանում «iPhone 6»-ի շուրջ բարձրացած հիստերիան: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքում գտնվող Էրդողանը այս հայտարարությունը արել է այն բանից հետո, երբ տեսել է սմարթֆոնի համար գոյացած հերթերը:
Նա ասել է, որ այս բրենդը նոր մոդել է թողարկում ամեն տարի և, ըստ էության, մեկը մյուսից քիչ է տարբերվում, իսկ մարդիկ գնում են ոչ թե հեռախոսը, այլ բրենդը:
Հիշեցնենք, որ Apple ընկերությունը IPhone 6 և iPhone 6 Plus մոդելների վաճառքի առաջին 3 օրում աշխարհի 10-ը երկրներում 10 մլն iPhone 6 և iPhone 6 Plus է վաճառել, չնայած նոր սմարթֆոները գնած մարդկանց դժգոհություններին: