29/09/2014 16:35
«Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների ծրագիրը պատրաստ է
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ամբողջությամբ պատրաստ է «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Այս տարի առաջին անգամ միջոցառումների շրջանակում ներառված են նաև սոցիալական ուղղվածության նպատակային ծրագրեր:
Բակային տարածքների նկարազարդման աշխատանքների ընթացքի վերաբերյալ էլ Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ 261 հասցեներում աշխատանքներն ավարտվել են: Զեկուցվել է նաև, որ տարվա ընթացքում վարչական շրջաններում տեղադրվել է ավելի քան 1000 նստարան ու աղբաման: