29/09/2014 19:11
Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզ դատարանի նախագահ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հավելելով, որ դադարեցվել են նրա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի լիազորությունները: