29/09/2014 19:00
ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց. Քվորում չկա
ԱԺ արտահերթը նիստը մեկնարկեց: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյնաը նշեց, որ նիստի մեկնարկին գրանցվել է 32 պատգամավոր, և հնարավոր չէ քվորում ապահովել: «Քվորում չկա, վարման կարգով ոչինչ ասել հնարավոր չէ»,- նշեց ԱԺ նախագահը՝ շեշտելով, որ առավոտվանից հայտարարել է արտահերթ նիստի մասին, սակայն 18.30-ին դրությամբ դահլիճը դատարկ է:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը վրդովվեց՝ նշելով, որ ՀՀԿ-ն արտահերթը բոյկոտել է, հետևաբար դահլիճը դատարկ է, որին ի պատասխան Գ, Սահակյանն արձագանքեց. «Մենք բյոկոտել ենք, բա դուք ինչի՞ եք բոյկոտել»:
Ընդդիմադիր պատգամավորների թիվը մոտավորապես 60 է: