29/09/2014 17:58
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Դավիթ Հակոբյանի մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասվում է. «Ցավով տեղեկացա Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի անժամանակ մահվան մասին:
Դավիթ Հակոբյանը քաղաքական գործչի իր տեսակով և հայացքներով ուրույն ներդրում է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում՝ ակտիվորեն ներգրավված լինելով քաղաքական գործընթացներում:
Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Դավիթ Հակոբյանի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին»,- ասվում է ՀՀ վարչապետի ցավակցական հեռագրում: