29/09/2014 13:30
ՀՀԿ-ականները սլախմամբ ԲՀԿ-ի օրինագծին կողմ քվեարկեցին, բայց անարդյունք
ՀՀԿ խմբակցության պատգամավորներն այսօր շփոթվեցին և կողմ քվեարկեցին ԲՀԿ պատգամավորների ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:
Նախագծին կողմ քվեարկեց 47, դեմ՝ 42 պատգամավոր: Ոչ իշխանական ուժերը ոգևորված ծափահարեցին:
«Ոնց կարելի է էդքան փոքր հնարավորությունից ուրախանալ, եթե ըտենց բաներ կան, հաճախակի անենք, ծափերը ո՞րն էր»,-նստած տեղից արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը հայտարարեց, որ պատգամավորները սխալվել են, և պետք է կրկնակի քվեարկություն անցկացվի:
Վարման կարգով ելույթ ունենալով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց. «Հիմանվորեք կրկնակի քվերակության անհրաժեշտությունը»: Ի պատասխան Է. Շարմազանովը նշեց, թե ԲՀԿ խմբակցությունից երկու հոգի, իսկ ՀՀԿ խմբակցությունից վեց հոգի սխալ են քվերակել: «Հիմա դնեմ հաշվե՞մ»,- նշեց Է. Շարմազանովը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հորդորեց ԱԺ կանոնակարգ օրենքից մեջբերում անել, թե որտե՞ղ կա սխալ քվերկություն տերմինը: «Հղում եք ուզում, հղում անենք՝ ԱԺ նախագահը պիտի ապահովի խորհրդարանի բնակոնոն աշխատանքը: Մարդիկ, եթե չեն աշխատել սարքավորումները, չեն քվեարկել, նորից քվեարկում են: Մենք էս նախադեպերը շատ ենք ունեցել, մարդիկ ասում են՝ սարքվորումը չի աշխատել»,- «հիմնավորեց» ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Պարոն Սեդրակյանի տեխնիկական կոճակը չի աշխատում»,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:
Օրինագիծը կրկին դրվեց քվեարկության, արդյունքում օրինագծին դեմ քվեարկեց 63 պատգամավոր, և օրինագիծը չընդունվեց: