29/09/2014 10:39
Հրազդան գետը վարարել է ու լցվել հարակից գյուղերի տները
Նախօրեին ժամը 21.08-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետը վարարել է և լցվել քաղաքի մոտակա բնակավայրերը. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, ս.թ. սեպտեմբերի 27-ից ժամը 18.00-ից Սևանա լճից բաց է թողնվել 6 խ.մ/վ ջուր, իսկ ժ.15:00-ից՝ 8 խ.մ/վ ջուր, ինչից մասամբ ջրալցվել են Ջրառատ գյուղի տներից մի քանիսը, Դդմաշեն գյուղի տներից մի քանիսն, ինչպես նաև վնասվել են մի շարք գյուղացիների այգիները:
Դեպքի մասին տեղեկացվել են «Սևան-Հրազդան Ջրառ» ՓԲԸ տնօրենը, Հրազդանի քաղաքապետը, Սևան-Հրազդան Կասկադի ավագ դիսպետչերը:
Ժամը 23.00-ի դրությամբ Սևանա լճից ջրի թողունակությունը նվազել է 1 խ.մ/վ, ինչից ջրալցումը դադարել է: