29/09/2014 15:20
Ֆրանսիայի դեսպանատունն Իգորի վիրահատության համար կտրամադրի ելքի արտոնագիր
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատունը տարածել է հաղորդագրություն՝ ի պատասխան անչափահաս Իգոր Զաքիյանի ընտանիքի տարածած տեղեկատվության:
«Թեպետ սույն Դեսպանությունը, սկզբունքորեն և համաձայն Ֆրանսիայի Հանրապետության օրենսդրության, երբեք տեղեկատվություն չի տրամադրում անհատական դեպքերի առնչությամբ, անչափահաս Իգոր Զաքիյանի ընտանիքի կողմից նախաձեռնած լայնածավալ տեղեկատվական ակցիան հանգեցնում է տրամադրել հետևյալ ճշգրտումները։
Առաջին անգամ բժշկական խորհրդատվության նպատակով ելքի արտոնագիր ստանալու դիմում հոր և երեխայի անունով ներկայացվել է 2013թ. վերջին: Լայնորեն ներգրավված լինելով կոորդինացիոն հարցերում, ինչպես նաև համապատասխան բժշկական հաստատության ընտրության գործընթացում, սույն Դեսպանությունը տրամադրեց համապատասխան մուտքի արտոնագրերը :
Այժմ նախատեսված վիրահատական միջամտության նպատակով Զաքիյան ընտանիքը ցանկանում է երեխային ուղարկել Ֆրանսիա: Դեսպանությունը պատրաստակամ է տրամադրել երկրորդ ելքի արտոնագիրը այն նույն պայմաններով, ինչ առաջին ելքի արտոնագրի տրամադրման դեպքում՝ ըստ նմանատիպ բոլոր արտոնագրերի տրամադրման ընթացակարգի։
Սույն հարցի առնչությամբ Դեսպանությունը չի պատրաստվում այլ ճշգրտումներ կամ մեկնաբանություններ տրամադրել» :
Նախորդող հրապարակում՝ 3-ամյա Իգորին կուրանալուց փրկելու համար դեռ 20 հազար դոլար է պետք