Կոմիտասին մարմնավորելու է օսկարակիր արտիստ Էդրիան Բրոուդին

29/09/2014 19:35

Կոմիտասին մարմնավորելու է օսկարակիր արտիստ Էդրիան Բրոուդին


Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր նկարահանվում են մոլորակի տարբեր անկյուններում՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի ռեժիսորների կողմից: Յուրաքանչյուրն իր մոտեցումով ու շեշտադրումով է փորձում ներկայացնել XX դարի առաջին ցեղասպանության փաստը: Ոմանք խնդրին մոտենում են սեփական պետության շահերի տեսանկյունից՝ թեմայի արծարծումը զուտ պատրվակ դարձնելով: Ոմանք էլ մի գերդաստանի ողբերգական պատմությունն են նկարագրում՝ առանց խտացումներ ու հավաքական կերպարներ ստեղծելու: Իսկ մենք, մանավանդ 100-ամյակի շեմին, սպասում ենք մեծածավալ ու հզոր կինոկտավի, որը լիովին կպարպի մեր հույզերն ու ցավը, ցասումն ու արդարության պահանջը:

Ռուսաստանաբնակ պրոդյուսեր Վալերի Սահարյանը դեռ 2013-ին տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նախագիծ է մշակվում` լիամետրաժ խաղարկային ֆիլմ Կոմիտասի մասին, որի նկարահանումները պետք է այս տարի արդեն սկսված լինեին: Վալերին սեպտեմբերի վերջին Երևանում էր և «Կինոաշխարհին» մանրամասնեց կինոնախագծի մասին:

- Ինչո՞ւ հետաձգվեցին ֆիլմի նկարահանումները: Կինոնախագիծը ո՞ր փուլում է հիմա:

- Որոշ հանգամանքներ թույլ չտվեցին այս տարի սկսել նկարահանումները: Իսկ պետք էր լիարժեք պատրաստվել: Ես՝ որպես պրոդյուսեր, և մեր ստեղծագործական խումբը մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ շտապել, ինչ է թե ֆիլմը հասցնենք 100-ամյակին: Ի վերջո, սա այն թեման է, որ 88, 95, թե 100-ամյակ՝ էական չէ: Կարևորը որակյալ, ուժեղ ֆիլմ ստեղծելն է, այն էլ XX դարի հանճարի՝ Կոմիտասի մասին: Սցենարը շուտով վերջնականապես կմշակվի. նախապատրաստական աշխատանքները կավարտենք 2015-ի գարնանը, իսկ աշնանը կսկսենք նկարահանումները: 2016-ի գարնանը ֆիլմը պատրաստ կլինի:

- Դեռ անցյալ տարի տեղեկացրել եք, որ Ֆիլմում խաղալու են աշխարհահռչակ դերասաններ, հոլիվուդյան աստղեր: Կոմիտասի կերպարին մոտենալը մեծ պատասխանատվություն ու ռիսկ է: Ո՞վ է մարմնավորելու Վարդապետին:

- Մեր գերնպատակն է ստեղծել Կոմիտասի հավաքական կերպարը: Աշխարհը պետք է տեսնի ու համոզվի, որ այդ համաշխարհային հանճարի ողբերգական վախճանը հետևանքն է Հայոց ցեղասպանության: Կոմիտասին մարմնավորելու է օսկարակիր արտիստ Էդրիան Բրոուդին: Ոչ ոք չի կասկածում, որ նա տաղանդավոր դերասան է. համոզված ենք, որ Բրոուդին կմտնի Կոմիտասի կերպարի մեջ ու հրաշալի կխաղա: Նա կարդացել է սցենարը, շատ է հավանել ու համաձայնությունը տվել է արդեն: Եթե այլ՝ չնախատեսված հանգամանքներ չխանգարեն, Էդրիան Բրոուդին կնկարահանվի Կոմիտասի դերում:

Երկու տարի է՝ հոլիվուդյան աստղերի հետ ենք համագործակցում: Նրանց աշխատաոճը հետևյալն է. պայմանագիր կնքելուց, կանխավճար փոխանցելուց, նկարահանման օրը նշանակելուց հետո միայն հաստատ կարող ենք հայտարարել, որ այսինչ դերասանը խաղալու է այսինչ ֆիլմում: Ի դեպ, աշխարհահռչակ մի քանի դերասաններ դառը փորձ ունեն: Չէի ուզենա իմ գործընկերների մասին վատն ասել, բայց շատ տգեղ է, երբ հայտարարում են, թե օրինակ՝ Նատալի Պորտմանը գալու է Երևան ու նկարահանվելու կամ Ռոբերտ Դենիրոն է խաղալու Հայոց ցեղասպանության մասին իրենց ֆիլմում: Ավելին՝ ի լուր աշխարհի ասում են՝ իբր ֆիլմի մեծ մասն արդեն նկարահանված է: Այս անլուրջ մոտեցումը հեղինակազրկում է հայերիս, իսկ Ցեղասպանության փաստը շահարկվում մեր իսկ հայրենակիցների կողմից: Ամոթ է:

- Էլ ի՞նչ դերասանների եք նախատեսել ներգրավել : Եվ ընդհանրապես ի՞նչ կերպարներ կան ֆիլմում:

- Կոմիսար Վերժե. նա է ներկայացնում այս պատմությունը: Դեռ հստակ որոշված չէ. կաʹմ Ժան Ռենոն կխաղա կոմիսար Վերժե, կաʹմ Ժերար Դեպարդյեն: Ընդհանրապես ֆիլմում լինելու են ցեղասպանության ահավոր պատկերներ, որոնց հետևանքով է գլխավոր հերոսը՝ Կոմիտասը, դեպրեսիա ապրում: Հիմնականում դեպքերը տեղի են ունենալու Փարիզի հոգեբուժական կլինիկայում, որտեղ հայտնվում է Վարդապետը: Կարևոր, առանցքային կերպար է նաև կլինիկայի բժիշկը, որին մարմնավորելու է Ալեն Դելոնը: Հոգեբուժարանում պառկած է նաև հրեա շախմատիստ Շպիլմախերը, որը մտերմանում է Կոմիտասի հետ ու միայն նրան է մոտ թողնում իրեն: Շպիլմախերի դերը խաղալու է Դասթին Հոֆմանը: Ֆիլմի երաժշտությունը գրելու է Տիգրան Մանսուրյանը, սաունդթրեքը՝ Սերժ Թանկյանը: Սցենարի հեղինակը Մարկ Արենն է: Ֆիլմի ռեժիսորը կլինի կաʹմ Միլոշ Ֆորմանը, կաʹմ Ռոման Պոլանսկին: Ֆիլմի բյուջեն կազմելու է 17 մլն դոլար:

Ես շատ ֆիլմերում եմ աշխատել. Կոմիտասի մասին ֆիլմն ամենամեծն ու հզորն է լինելու, բոլոր ֆիլմիերի թագն ու պսակը, ու դրա համար համախմբել ենք մեր բոլոր ջանքերն ու ուժերը, մտքերն ու հնարավորությունները:

- Ինչպե՞ս եք ներկայացնելու մեր հանճարին: Տարածված ու կարծրացած համոզմունք կա, որ Կոմիտասը խելագարվել է ու դրանից էլ մահացել: Սակայն ժամանակ առ ժամանակ կարծիքներ են հնչում, թե Կոմիտասը հանիրավի է հայտնվել հոգեբուժարանում, ու մահվան պատճառն ամենևին մտագարությունը չի եղել:

- Եկեք Երևանի փողոցներում հարցում անցկացնենք՝ ինչի՞ց է մահացել Կոմիտասը: Առնվազն 95 տոկոսը կպատասխանի՝ խելագարվել ու մահացել է: Իրականում շատ ուրիշ պատմություն կա թաքնված այդ լեգենդի հետևում՝ իրական պատմություն: Պարզապես սովետական տարիներին Կոմիտասի մասին միֆ, լեգենդ են ստեղծել, ներկայացրել ժողովրդին ու այդպես հարցը փակված համարել: Իրականում Կոմիտասը կեղծիքի ու ոճրագործության զոհ է. նրան խաբեությամբ են տարել Փարիզի հոգեբուժարան: Կոմիտասին հրավիրել են Փարիզի երաժշտական սիմպոզիում ու ճանապարհին ասել. «Եկեք մտնենք հիվանդանոց՝ առողջական ընդհանուր ստուգում անցկացնելու»: Մտցրել են կլինիկա ու վերջ. այլևս չեն հանել այնտեղից:

- Դուք մանրամասն ուսումնասիրե՞լ եք փաստերն ու պատմությունը: Ո՞ւմ էր վնասելու Կոմիտասն իր ներկայությամբ, ի՞նչ վտանգ էր ներկայացնելու նա մաքրամաքուր մտավորականի, ազնիվ արվեստագետի իր նկարագրով:

-Մտավորական, արվեստագետ լինելուց բացի, Կոմիտասը նաև մեծ հեղինակություն էր: Նա ժամանակի հայ օլիգարխների մութ ու հանցավոր կյանքի մասին շատ բան է իմացել: Իսկ եթե նա բարձրաձայներ այդ ամենի մասին, ոչ ոք նրա ասածը կասկածի տակ չէր առնի, որովհետև խոսողը ոչ այլ ոք, քան Կոմիտասն էր լինելու: Դրա համար էլ նրան փակել են Եվրոպայում՝ հոգեբուժարանում, բոլորի աչքից հեռու: Կոմիտասը շատ ծանր ապրումներ է ունեցել Եղեռնից հետո, բայց խելագարության չի հասել: Յուրաքանչյուր նորմալ մարդ նման դեպրեսիա կապրեր: Ցեղասպանությունն ուղղակի պատճառ էր, որպեսզի հայտարարվեր, թե Կոմիտասն այդ զարհուրելի պատկերներից խելագարվել է, իսկ ֆրանսիացի մասնագետները ջանում են բուժել հայ հանճարին: Բայց չկարողացան բուժել, ու նա մահացավ: Իրականում Կոմիտասը մահացել է ոտքի փտախտից: Այդ կլինիկայում փայտե կոշիկներ էին հագցնում հիվանդներին. ոտնամանը հարել է Վարդապետի ոտքը. վերքը բորբոքվել է ու մահվան պատճառ դարձել:

- Եթե այդ պատմությունն էկրան բարձրանա, դժվար չէ կռահել, թե ինչ արձագանք կառաջացնի հանրության կողմից: Որոշ մարդիկ հետաքրքրվել են և հայտնաբերել, որ Կոմիտասի նկատմամբ ժամանակին դավեր են նյութվել, ապացուցել են, որ նա հոգեկան հիվանդություն չի ունեցել, բայց մոտ 20 տարի պահվել է հոգեբուժարանում: Բայց այդ փաստերը չեն հանրայնացվել ու տարածվել:

- Ֆիլմում ամեն ինչ բացահայտ կցուցադրվի: Որևէ բան թաքցնելու իմաստ չկա: Մարդկանց պետք է ճշմարտոթյունը հայտնել: Ես վերջին 6 տարիներին մանրամասն ուսումնասիրել եմ ամբողջ պատմությունը, 11 անգամ եղել եմ Փարիզի կլինիկայում, խոսել տարբեր մասնագետների հետ: Խորհրդակցել եմ Տիգրան Մանսուրյանի հետ, որն իր մարմնի ու հոգու ամեն բջիջով զգում ու ապրում է Կոմիտասով, Արթուր Մեսչյանին եմ հանդիպել, որը խորությամբ է ուսումնասիրել Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը: Թող աշխարհն իմանա, թե ինչ հանճար ունենք մենք, որի առջև խոնարհվել են Դեբյուսին ու Գնեսինը:

- Հոգեբուժարանը, փաստորեն, գործողությունների հիմնական վայրն է և առանցքային նշանակություն ունի ֆիլմում:

- Այո, պետք է պատկերացնել պարզապես, թե որքան է տանջվել Կոմիտասը հոգեբուժարանի պատերի ներսում: Կոմիտասի մասին հորինված լեգենդից այն կողմ Ցեղասպանության ողբերգությունը շարունակվել է: Առողջ մարդն այդ բանտից դուրս գալու հնարավորություն չունի, բայց համակերպվել իրավիճակի հետ չի կարող: Հոգեբուժարանում ցույց ենք տալիս նաև հրեա շախմատիստ Շպիլմախերի կյանքի դիպվածները: Հոգեբույժն աշխարհի շախմատի չեմպիոն Ալյոխինին ծանոթացնում է Շպիլմախերի հետ ու հորդորում, որ նրա հետ շախմատ խաղա: Բժիշկը վստահ էր, որ եթե Շպիլմախերի աստղային հիվանդությունը կոտրվի (իսկ նա անընդհատ պնդում էր, որ իրենից լավ աշխարհում ոչ ոք շախմատ խաղալ չի կարող), հնարավոր կլինի բուժումն իրականացնել: Շպիլմախերն ասում է Ալյոխինին. «Ես քեզ 21-րդ քայլում կհաղթեմ»: Ալյոխինը ծիծաղում է ու խաղում նրա հետ: Եվ իսկապես, 21-րդ քայլում պարտվում է: Ալյոխինը ռևանշ է պահանջում: Շպիլմախերն ասում է . «Ռևանշ՝ մեկ պայմանով. եթե ինձ ու ընկերոջս՝ Կոմիտասի համար էսկիմո պաղպաղակ առնես»: Շպիլմախերը դարձյալ 21-րդ քայլում պարտության է մատնում Ալյոխինին: Բժիշկը հասկանում է, որ նրան մարդասիրական մեթոդներով բուժել հնարավոր չէ:

Որոշ ժամանակ անց Կոմիսար Վերժեն ֆրանսիական մի փոքրիկ քաղաքում շախմատի մրցումների ժամանակ տեսնում է Շպիլմախերին: Քաղաքապետին ասում է. «Ի՞նչ իմաստ ունի այս մրցույթն անցկացնել, երբ այստեղ չեմպիոն է նստած: Նա երկու անգամ իմ աչքի առաջ հաղթել է աշխարհի չեմպիոն Ալյոխինին»: Քաղաքապետը նրան վստահեցնում է, որ Շպիլմախերը սովորական խաղացող է: Կոմիսարն սկսում է խաղալ նրա հետ ու շատ հեշտությամբ պարտության է մատնում: Նա ապշահար հարցնում է Շպիլմախերին. «Երբվանի՞ց ես այս քաղաքում, ո՞ւր է Կոմիտասը»: Շպիլմախերը պատասխանում է, որ ոչինչ ու ոչ ոքի չգիտի: Կոմիսարը գլխի է ընկնում, որ հոգեբուժարանում, ի վերջո, «բուժել են» Շպիլմախերին: Իսկ ֆիլմի վերջում բժիշկն իր սենյակում նստած է. ռադիոյով հաղորդում են Հիտլերի ելույթը. «Ո՞վ է այսօր հիշում 1,5 միլիոն կոտորված հայերի մասին, վաղը ոչ ոք չի հիշի հրեաների մասին»:

- Դուք զուգահեռնե՞ր եք անցկացրել Հայոց եղեռնի ու Հոլոքոստի միջև:

- Մեր ֆիլմն ասում է՝ եթեՀայոց ցեղասպանությունն իրականացնողները պատժվեին ու միջազգայնորեն դատապարտվեին, Հոլոքոստը չէր լինի: Այս ֆիլմը պետք է բոլորը դիտեն, ու դահլիճում պետք է թուրքեր էլ լինեն:

- Նախատեսել եք ֆիլմի համաշխարհային պրեմիերանե՞ր:

- Իհարկե, կինովարձույթ, կինոթատրոններ, փառատոներ. ամեն տեղ պետք է ցուցադրվի այն: Վեց երկիր է մասնակցում ֆիլմի ստեղծմանը՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա և Իսրայել:

-Ճապոնիա՞:

- Այո, Ճապոնիան մեծապես հետաքրքրված է այս նախագծով: Ընդհանրապես այդ երկիրը պատմական իրողությունների, հատկապես ցեղասպանությունների մասին նախագծերին հաճախ է նախապատվություն տալիս:

- Իսկ Հայաստանի՞ մասնակցությունը:

- Տիգրան Մանսուրյան. այս անունը բավական չէ՞ միթե: Նա մեր ֆիլմի կոմպոզիտորն է, ու դա մեզ լիուլի գոհացնում է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ֆինանսական մասնակցությանը, դեռ հստակեցված չէ:

Ֆիլմի պրոդյուսերի՝ ՎալերիՍահարյանի մեծագույն ցանկությունն է Կոմիտասի կերպարի միջոցով օտարին ներկայացնել հայ ժողովրդին, պատկերացում տալ մի ազգի մասին, որի գենը թուրքը ջանացելէ սպանել, ոչնչացնել: Այդ գենի զորությունն իր ծնած հանճարների մեջ է: Կոմիտաս հանճարի ողբերգական կյանքով ու վախճանով ստեղծվելու է մի ամբողջ ժողովրդի հավաքական կերպարը:

Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան 24/04/2024 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան 24/04/2024 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24/04/2024 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին 24/04/2024 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին 24/04/2024 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ 24/04/2024 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) 24/04/2024 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան 24/04/2024 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան 24/04/2024 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին 24/04/2024 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար 24/04/2024 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) 24/04/2024 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից 24/04/2024 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի 24/04/2024 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան 24/04/2024 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին 24/04/2024 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ 24/04/2024 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում 24/04/2024 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 24/04/2024 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն 24/04/2024 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան 24/04/2024 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը 24/04/2024 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ 24/04/2024 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր 24/04/2024 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին 24/04/2024 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ 24/04/2024 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) 24/04/2024 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ 24/04/2024 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 24/04/2024 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան 24/04/2024 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան 24/04/2024 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը